Երեքշաբթի, 10. 06. 2025

spot_img

Վահան Մարտիրոսյանն ընդունել է «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության փոխնախագահին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 25-ին ընդունեց չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության փոխնախագահ Քսիոն Լիքսինի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Սինոհիդրո» ընկերության կողմից Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածներում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացմանն առնչվող հարցեր: 

Նախարարը նշեց, որ ճանապարհի շինարարությունը վերահսկող կազմակերպությունները մի շարք խնդիրներ են գրանցել, որոնց պետք է արագ լուծում տալ, իսկ հետագա աշխատանքները շարունակել առավել արդյունավետ և բարձր որակով։ Նա ընդգծեց, որ «Հյուսիս-հարավ»-ը Հայաստանի համար շատ կարևոր նշանակություն ունեցող ծրագիր է, այն ՀՀ Նախագահի և կառավարության ուշադրության կենտրոնում է և որակական որևէ շեղում անթույլատրելի է։ 

Սիոնգ Լիսինգը, անդրադառնալով բարձրացված խնդիրներին, կարևորեց փորձանմուշների թեստային փորձարկման արդյունքների գնահատականը և հավաստիացրեց, որ դրանց արդյունքները չգոհացնելու դեպքում իրենք պատրաստ են շտկել բոլոր թերությունները։

«Մենք կշարունակենք ուշադիր դիտարկել կատարված աշխատանքները։ Նաև պատրաստ ենք ցանկացած պահի քննարկել առաջացած խնդիրները և օգնել լուծել դրանք։ Հուսով ենք, որ հետագա համագործակցությունը կլինի առավել արդյունավետ»,- ընդգծեց Վահան Մարտիրոսյանը։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին