«Մեա կուլպա» («Իմ մեղքը») ներկայացումն ուղղված է ողջ հայ ժողովրդին: Այն յուրաքանչյուրիս կոչ է անում խոստովանել, հասկանալ հայրենիքի նկատմամբ գործած մեղքերը և փորձել դեպի դրականը փոխել երկիրը: Առաջիկայում լրանում է տարիներ շարունակ թատերասերների ուշադրության կենտրոնում գտնվող ներկայացման 15-ամյակը: Այդ կապակցությամբ լրատվամիջոցների ներկայացուցիչներին հնարավորություն տրվեց հոկտեմբերի 26-ին Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում դիտել «Մեա Կուլպա-2» կամ «Սիրով՝ ապագայից» բեմադրությունը: Ավարտից հետո լրագրողները այն քննարկեցին բեմադրության ստեղծագործական կազմի հետ:
«Երկու ներկայացումներում էլ չի ասվում, որ իշխանավորները վատն են, իսկ հասարակ մարդիկ՝ լավը: Եթե մեզանից յուրաքանչյուրը զգա, գիտակցի իր մեղքը, մեր կյանքում ամեն բան այլ կերպ կլինի. երկիրը երկիր կդառնա: Բեմադրությունն ուղղված չէ մեր ազգի մի շերտին՝ պատգամավորներին, նախագահին և այլոց, այն ուղերձ է բոլոր հայերին: Պետք է հասկանանք մեր գործած մեղքերը, չկրկնենք դրանք ու շենացնենք Հայաստանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց դերասան Հրանտ Թոխատյանը: Նա մարմնավորում է Վագրին, որը տարբեր կերպարների միջոցով մատնանշում է հայ ժողովրդի սխալները, բացթողումները և համախմբվելու, առաջ գնալու կոչ անում:
Դերասանն ընդգծեց, որ բեմադրության մեջ ընդգրկված 2091 թվականի Հայաստանի ղեկավարի անաչառ, ազնիվ ու գործունյա կերպարը հայերի երազանքն է: Ներկայացման գաղափարախոսության համաձայն՝ լավ երկիր ունենալու գրավականներից մեկը կաշառակերությունը վերացնելն է, բժիշկների, ուսուցիչների և զինվորականների աշխատավարձերը բարձրացնելը:
Խոսելով իր մեղքի մասին՝ Թոխատյանն ասաց, որ երկրում տեղի ունեցող լավ կամ վատ իրադարձությունների մեջ ինքն էլ իր մեղքի բաժինն ունի:
15-ամյա «Մեա կուլպա» ներկայացումը թատերասերների դատին է հանձնվել 2002-ին: Բեմադրության գործողությունները ծավալվում են 2015 թվականին:Միջազգային հանրությունը որոշել է վերականգնել պատմական արդարությունը և փոքրիկ Հայաստանին վերադարձնել ավելի քան հարյուր տարի առաջԹուրքիայի կողմից զավթված հողերը: Ներկայացման գլխավոր հերոսը (Սամսոն Ստեփանյան) ելույթի տեքստ է պատրաստում միջազգայինհամաժողովում հանդես գալու համար, որտեղ պետք է լուծվի այդ հարցը: Սակայն ներկայացման ողջ ընթացքում հերոսին ինչ–որ բան անընդհատխանգարում է ավարտել ելույթի վրա տարվող աշխատանքը: Ի վերջո, գործը հասնում էբացարձակ անհեթեթության` նրա տանն անսպասելիորենհայտնվում է կենդանաբանական այգուց փախած վագրը (Հրանտ Թոխատյան), սակայն, չգիտես ինչու, նա կրկեսի ծաղրածուի տեսքով է: Վագրը սկսում էհայտնվել հերոսի առաջ իրական պատմական անհատների` Նոստրադամուսի, Գյոթեի, Նապոլեոնի, Չերչիլի, Հիտլերի, Արա Գեղեցիկի և Տիգրան Մեծիկերպարանքներով: Ավարտվում է խելահեղ գիշերը`գիշեր, որը հերոսին ստիպում է շատ բան հասկանալ ու նորովի վերաիմաստավորել կյանքը:
Պիեսի հեղինակը Վահրամ Սահակյանն է, բեմադրող ռեժիսորը` Արթուր Սահակյանը: Ներկայացման գլխավոր պրոդյուսերը Արմեն Համբարձումյաննէ: Դերերում են Հրանտ Թոխատյանը, Սամսոն Ստեփանյանը, Լևոն Հարությունյանը, Արա Սարգսյանը, Արծրուն Հարությունյանը, Վահագն Սիմոնյանը: