Երկուշաբթի, 09. 06. 2025

spot_img

Ստեղծվել է «Սասունցի Դավիթ» էպոսի թեմայով հայկական առաջին էլեկտրոնային հավելվածը

«Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսի պահպանման և հանրահռչակման նպատակով էպոսի թեմայով հայկական առաջին էլեկտրոնային հավելվածն է ստեղծվել: Այն իրականացել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Սասնա տուն» հասարակության զարգացման աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ` «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» ավանդական հանրապետական փառատոնի ծրագրի շրջանակում:

Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հավելվածը կարելի է ներբեռնել՝ օգտվելով Android մոբայլ օպերացիոն համակարգի Play market բաժնից` գրելով «Սասունցի Դավիթ»՝հայերեն կամ անգլերեն:

Հավելվածի հիմնական բաժիններն են՝ ասմունք, ինտելեկտուալ խաղեր (հարցեր էպոսի մասին և հարցեր էպոսից), փազլ և վիքիպեդիայի «Սասունցի Դավիթ» կինոնկարի, «Սասնա ծռեր» մուլտֆիլմի և Ժան Էլոյանի ասմունքի հղումները: էպոսից հարցերին ճիշտ պատասխանելու նպատակով հավելվածում առկա է նաև էլեկտրոնային գիրք, որտեղ ներկայացվում են էպոսի՝ պատասխաններին առնչվող հատվածները:

Իսկ iOS օպերացիոն համակարգում հավելվածը հասանելի կլինի մի քանի ամիս անց:

Հավելվածի ստեղծումը կարևորվում է որպես ազգային, ավանդական, հոգևոր և մշակութային արժեքների վերաբերյալ մատաղ սերնդի տեղեկացվածության և հայրենասիրական ոգու բարձրացման կարևորագույն միջոց:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին