Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

Սեւանի մշակույթի տան հիմնանորոգման հերթական փուլը կավարտվի տարեվերջին

Սեւան քաղաքի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքները, որոնք ընթանալու են մի քանի փուլով, մեկնարկել են նախորդ տարվանից  եւ շարունակվելու են նաեւ 2018 թվականի ընթացքում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, Սեւանի մշակույթի տան հիմնանորոգման նախահաշվային արժեքը կազմել է 405 միլիոն դրամ, իսկ մրցույթի արդյունքում ձեւակերպված արժեքը՝ 295 միլիոն դրամ: 2016 թվականի ընթացքում  պետբյուջեից հատկացվել է 41 միլիոն դրամ, որի արդյունքում փոխվել են մշակույթի տան դռներն ու պատուհանները, իսկ այս տարի հատկացված 50 միլիոն դրամի հաշվին իրականացվում են ներքին հարդարման աշխատանքներ: «Այս տարվա համար նախատեսված աշխատանքները կավարտվեն դեկտեմբերի 20-ին, իսկ եկող տարվա համար պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել շուրջ 157 միլիոն դրամ՝ շինարարությունը շարունակելու համար»,-նշեց վարչության պետը:

Խոսրով Խլղաթյան

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին