Երկուշաբթի, 09. 06. 2025

spot_img

Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված ընդունելություն է տեղի ունեցել Քուվեյթում

 Քուվեյթում ՀՀ դեսպանությունը հոկտեմբերի 23-ին կազմակերպել է ընդունելություն՝ նվիրված ՀՀ Անկախության 26-ամյակին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ընդունելության ներկա են եղել Քուվեյթի Պետության առևտրի և արդյունաբերության նախարար Խալեդ Ալ-Ռաուդանը, Քուվեյթի արտգործնախարարության, տեղական իշխանությունների և գործարար շրջանակների ներկայացուցիչներ, կառավարող Ալ-Սաբահ ընտանիքի անդամները, երկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և դիվանագետներ, պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, տեղական լրատվամիջոցների և հեռուստաընկերությունների, ինչպես նաև քուվեյթահայ համայնքի ներկայացուցիչներ: Ընդունելության հատուկ հյուր է եղել շեյխ Ալի Ալ-Ջաբեր Ալ-Սաբահը:

Ներկաներին ուղղված իր խոսքում Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանն անդրադարձել է Հայաստան – Քուվեյթ երկկողմ հարաբերություններին, Քուվեյթի Պետության հետ տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացման հեռանկարներին, անկնկալվող ծրագրերին: Հայաստանի դեսպանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ բարձր գնահատելով քուվեյթահայ համայնքի դերը երկու երկրների միջև հարաբերությունների կամրջման գործում:

Ընդունելության ընթացքում ցուցադրվել է Հայաստանի մասին պատմող տեսաֆիլմ: Միջոցառումը լայնորեն լուսաբանվել է տեղական լրատվամիջոցներում և Քուվեյթի պետական հեռուստատեսությամբ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին