Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա Սոչիում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Երևանում հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։ «Մենք եկանք պայմանավորվածության, որ միության միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին Սոչիում»,-ասաց պաշտոնյան։
Երևանում հոկտեմբերի 24-25-ին կայացավ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի կառավարության ղեկավարները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված էին ներքին շուկաների գործունեությանը, առևտրին,
Նիստի մասնակիցները անդրադարձել են ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի շրջանակում տեղեկատվության փոխանակման համակարգի ձևավորմանն առնչվող հարցերին։ Օրակարգային թեմաներից է եղել նաև 2018-