Երկուշաբթի, 09. 06. 2025

spot_img

Գեղարքունիքի մարզում սքրինինգային հետազոտությունները բացահայտել են որոշակի շեղումներ

Գեղարքունիքի մարզպետարանում մարզի առողջապահական հաստատությունների տնօրենների հետ անցկացված հերթական խորհրդակցության ընթացքում, որը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Արտաշես Նիկոյանը, քննարկվեցին մի շարք հրատապ խնդիրներ, որոնց կատարման համար տրվեցին համապատասխան հանձնարարականներ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ մի շարք հարցերի եւ, մասնավորապես, մարզում իրականացվող սքրինինգային ծրագրերի ընթացքի մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը:
Նա հայտարարեց, որ ներկա դրությամբ մարզի բուժհիմնարկների կողմից բնակչության շրջանում շաքարային դիաբետի հետազոտությունը կատարվել է 74, արգանդի վզիկի քաղցկեղի հետազոտությունը՝ 64 տոկոսով: «Հետազոտությունները 100 եւ ավել տոկոսներով կատարել են Դպրաբակի, Ծովինարի եւ Զոլաքարի բուժամբուլատորիաները, Գեղհովիտի ԱԱՊԿ-ն եւ Ճամբարակի ԱԿ-ն: Իսկ Ծովակի ԱԱՊԿ-ն նախատեսված առաջադրանքը կատարել է 124 տոկոսով: Մինչեւ տարեվերջ դեռեւս բավարար ժամանակ կա, որպեսզի մյուս բուժհաստատությունները եւս կարողանան ամբողջությամբ կատարել իրենց առջեւ դրված խնդիրները»,-նշեց Անուշ Պողոսյանը՝ միաժամանակ առաջարկելով հիվանդանոցային վճարովի ծառայությունների եւ սքրինինգային հետազոտությունների ընթացքին հերթական խորհրդակցությամբ անդրադառնալ նոյեմբերի առաջին կեսից հետո:
Ըստ զեկուցողի՝ այս տարվա ընթացքում իրականացված սքրինինգային հետազոտությունների արդյունքում բնակչության շրջանում հայտնաբերվել են 9112 շեղում, որոնցից 6300-ը բաժին են ընկնում զարկերակային ճնշման, 2917-ը՝ շաքարային դիաբետ, 195-ը՝ արգանդի վզիկի քաղցկեղ հիվանդություններին: Այս տարվա ընթացքում շաքարային դիաբետ հիվանդության հայտնաբերման նպատակով կատարվել է 38 հազար 890, զարկերակային ճնշման հայտնաբերման նպատակով՝ 45 հազար եւ արգանդի վզիկի քաղցկեղի հայտնաբերման նպատակով՝ 15 հազար 59 հետազոտություն: 
Քննարկվեց նաեւ բժշկական թափոնների չեզոքացման խնդիրը, որի վերաբերյալ մարզպետի տեղակալը տվեց հստակ հանձնարարական՝ առաջացած բժշկական թափոնները չեզոքացնել միայն համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպության հետ, օրենքով սահմանված կարգով: 
Խորհրդակցության ընթացքում խոսք գնաց նաեւ մարզում «պապիլոմա» վիրուսի դեմ իրականացվելիք պատվաստումների ներդրման մասին: Վարչության պետի ներկայացմամբ՝ այս պահին կազմակերպվում են վերապատրաստման դասընթացներ: Նոր պատվաստանյութի ներդրման կազմակերպման նպատակով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի կարգադրությամբ կազմվել է համապատասխան հանձնաժողով:

Խոսրով Խլղաթյան

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին