Երկուշաբթի, 09. 06. 2025

spot_img

ԵԱՏՄ շուկայում հայկական ոսկերչական իրերի հարգադրոշմների ճանաչելիության հարցը կլուծվի 2018-ի կեսերին

Եվրասիական տնտեսական միության տարածքում ոսկերչական իրերի հարգադրոշմների և տարբերանշանների փոխադարձ ճանաչելիության խնդիրը լուծում կստանա հաջորդ տարվա կեսերին։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը։ Նախօրեին Երևանում հարցը քննարկել են ԵԱՏՄ ներքին շուկայում  2018-2019 թթ. սահմանափակումների վերացման ծրագրի շրջանակներում և եկել այն կանոնակարգելու համաձայնության։ «Այս տարվա սկզբներին հայկական կողմն այդ հարցն անընդհատ բարձրացնում էր և այն դիտարկվեց որպես ԵԱՏՄ ներքին շուկայում սահմանափակում, որը, բնականաբար, պետք է լուծում ստանար։ Երեկ խնդիր դրվեց մինչև հաջորդ տարվա երկրորդ եռամսյակ բոլոր երկրների միջև ձևավորել ընդհանուր մոտեցումները և ստորագրել համապատասխան պայմանագիր հարգադրոշմների փոխադարձ ճանաչելիության վերաբերյալ»,-ասաց Գագիկ Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ ձեռք բերված պայմանավորվածությունը լուրջ առաջընթաց է, քանի որ հարցը շատ էր մտահոգում ոլորտի հայաստանցի տնտեսվարողներին։ Հատկապես ռուսական շուկայում կար որոշակի անվստահություն հայկական ոսկերչական իրերի նկատմամբ։ «Ասում են՝ այդ անվստահությունը պայմանավորված է նրանով, որ մեր մոտ մասնավորն է դնում հարգադրոշմը, չնայած ես դա տարօրինակ փաստարկ եմ համարում։ Ինչո՞ւ պետք է պետական աշխատողն ավելի ազնիվ աշխատի, քան մասնավորը։ Եթե կուզեք հակառակը՝ դա իր բիզնեսն է, ավելի զգույշ է լինում իր կատարած աշխատանքի որակի հանդեպ, քանի որ հակառակ պարագայում բիզնեսը կկորցնի»,-նշեց պաշտոնյան։ Նրա կարծիքով՝ ռուսական կողմն էլ վաղ թե ուշ այդ ծառայությունը վստահելու է մասնավորին։

Գագիկ Մկրտչյանը տեղեկացրեց, որ դեկտեմբերին Աստանայում հայկական կողմից կներկայացվեն խնդրի կարգավորման նախագծերը և որոշակի շտկումներից հետո հաջորդ տարեսկզբին տեղի կունենա համաձայնեցում բոլորի կողմից ու արդեն պատրաստ կլինի ստորագրման մի համաձայնագրի շրջանակներում, որը ԵԱՏՄ-ում կարգավորում է ոսկերչական իրերի, թանկարժեք մետաղների ու քարերի շարժի առանձնահատկությունները։ «Հայաստանում դրված հարգադրոշմն ընդունելի է լինելու Ռուսաստանում և այլ երկրներում։ Ասեմ ավելին՝ ԵԱՏՄ պայմանագրի առաջին հոդվածն ասում է, որ այս միությունում ազատ տեղաշարժի իրավունք ունեն ապրանքները, ծառայությունները, կապիտալն ու աշխատուժը։ Եվ որպես ծառայություն,  կարող է ազատ շրջանառվել նաև հարգադրոշմ դնելու ծառայությունը։  Իհարկե, քիչ հավանական է, բայց եթե ղազախստանցի ոսկերիչը որոշի հարգադրոշմ դնել Հայաստանում, նա ազատ կլինի դա անելու»,-ասաց Գագիկ Մկրտչյանը։

Պաշտոնյայի տեղեկացմամբ՝ հայկական կողմից կա որոշակի փոխզիջում, ըստ որի ներքին շուկայում խստացումներ կլինեն հարգադրոշմի ծառայություն մատուցող ընկերությունների նկատմամբ, որոնք ներկայում ութն են։ «Մենք պետք է ունենանք հսկողական մեխանիզմներ ու մինչև ապրանքների մանրածախ շուկա դուրս գալը վերահսկողություն իրականացնենք։ Այդ ստուգումները կարվեն առանց տնտեսվարողի մոտ շփոթ առաջացնելու, առանց բնականոն աշխատանքը խանգարելու, ընտրանքային կարգով»,-հավելեց Գագիկ Մկրտչյանը։

Նախարարի խորհրդականը հույս հայտնեց, որ Հայաստանը տարին կփակի ադամանդագործական իրերի արտահանման 50-60 տոկոսանոց աճով, իսկ ոսկերչության մեջ՝ կրկնակիով։ «Մենք նաև աշխատանքներ ենք տանում ռուսական կողմի հետ ալմաստի հումքի մատակարարումներն ավելացնելու ուղղությամբ»,-հավելեց նա։

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին