Երեքշաբթի, 10. 06. 2025

spot_img

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով հոկտեմբերի 24-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Այցի շրջանակում նախատեսվում է Կարեն Կարապետյանի և Դմիտրի Մեդվեդևի առանձնազրույցը, որին կհաջորդեն ընդլայնված կազմով բանակցությունները և փաստաթղթերի ստորագրման արարողությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախատեսվում է նաև ՌԴ վարչապետի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Հոկտեմբերի 25-ին Դմիտրի Մեդվեդևը Երևանում մասնակցելու է նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին:

 

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին