Կոմպոզիտոր, ջազ–դաշնակահար ևերգեհոնահար Գարի Քյոսայանի հոբելյանական համերգին կմասնակցեն տաղանդավոր երաժիշտներ: Կներկայացվեն կոմպոզիտորի նոր գործերը: Համերգը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`հատուկ հյուրերն են ամերիկացի տաղանդավոր ջազմեններ, «Գարի Քյոսայան ջազ-քառյակի» անդամներ Լուիս վան Թեյլորը, Կարլ Վինսենտը, Դոնզել Դեվիսը: Հայաստանից նրանց կմիանան երաժիշտներ Նելլի Մանուկյանը, Ալլա Սահակյանը, Սոնա Ումրոյանը, Մարբեյը։
Երեկոյին երաժշտասերները հնարավորություն կունենան վայելել Գարի Քյոսայանի նոր ստեղծագործությունները:
Վերջերս Քյոսայանն արժանացել է «Տարվա մարդ» կոչմանը` երաժշտության բնագավառում: Մրցանակըարտիստին է շնորհվել Հայ–ռուսական (սլավոնական) համալսարանի 20-ամյա հոբելյանին նվիրված գիտականխորհրդի հանդիսավոր նիստին: