Երեքշաբթի, 10. 06. 2025

spot_img

Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների առաջնության արծաթե մեդալակիր

 Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքակազմի անդամները շարունակում են ելույթները Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնությունում պայքարի մեջ մտան 85 կգ քաշայինները: Հայաստանի ներկայացուցիչներից Դավիթ Հովհաննիսյանը պոկում վարժությունում բարձրացրել է 158 կգ` նվաճելով փոքր արծաթե մեդալ, իսկ հրումում` 185 կգ, որտեղ ևս արժանացել է փոքր արծաթե մեդալի: Երկամարտի 343 կգ արդյունքով Հովհաննիսյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

Նույն քաշային կարգում Հայաստանն ուներ ևս մեկ ներկայացուցիչ` Կարեն Ավագյանը: Վերջինս պոկում վարժությունում 156 կգ արդյունքով նվաճեց փոքր բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում գլխավերևում պահեց 183 կգ: Երկամարտի 339 արդյունքով Ավագյանը 4-րդ է Եվրոպայում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին