Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Վահան Բիչախչյանը մասնակցել է «Ժիլինա»-ի հերթական խաղին:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ`«Ժիլինա»-ն, Սլովակիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում հյուրընկալելով «Պոդբրեզովա»-ին, հաղթել է 3:0 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի անդամը չի եղել մեկնարկային կազմում, սակայն փոխարինման է դուրս եկել 82-րդ րոպեին:
«Ժիլինա»-ն դուրս է եկել Սլովակիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ: