Շաբաթ, 14. 06. 2025

spot_img

Ուկրաինայի հայերի միության` Հայոց ցեղասպանության թեմայով հոլովակը սոցիալական գովազդի փառատոնի լավագույն եռյակում է

Ուկրաինայում անցկացվող սոցիալական գովազդի «Molodiya Festival» փառատոնում Ուկրաինայի հայերի միության հոլովակը զբաղեցրել է 3-րդ տեղը: Հոլովակի խորագիրն է «Շնորհակալություն կրկին ծաղկելու հնարավորության համար. հայեր»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը` հղում կատարելով «AnalitikaUA.net»-ին, հոլովակի ռեժիսորներն են Անդրանիկ Բերբերյանը և Անդրեյ Լիդագովսկին:

Նշենք, որ Ուկրաինայի հայերի միության հոլովակը ներկայացվելու է Ամստերդամում կայանալիք անիմացիոն միջազգային փառատոնին:

Ինչպես նշել է Ուկրաինայի հայ երիտասարդական միության նախագահ Հովակիմ Հարությունյանը,քննարկումների շրջանակում ներկայացվել է գաղափար նկարահանել հոլովակ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին: Բազմաթիվ առաջարկներից հավանության է արժանացել այն տարբերակը, որտեղ հայի կերպարը ներկայացվել է նռան հատիկների միջոցով:

Հիշեցնենք, որ  «Molodiya Festival» փառատոնին Հայոց ցեղասպանության թեմայով արդեն երկրորդ հոլովակն է ներկայացվում: Առաջինը եղել է 2016 թվականին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը, երկու տարվա ընթացքում երկրի տարբեր շրջաններում տեղադրվել են ավելի քան 10 խաչքար, ևս 10-ն արդեն Ուկրաինայում են և շուտով կտեղադրվեն տարբեր քաղաքներում: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին