Երեքշաբթի, 22. 07. 2025

spot_img

Տաթևում կայացել է Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի համերգը

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագրի նախաձեռնությամբ հոկտեմբերի 16-ին Տաթևի վանական համալիրի բակում տեղի ունեցավ Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի համերգը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հիմնադրամից, երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր,  Հայաստանում ԽՍՀՄ միակ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի  ղեկավարությամբ երգչախումբը  կատարեց Կոմիտասի, Եկմալյանի, Մոցարտի, Վերդիի և Չայկովսկու ստեղծագործությունները։

«Տաթևը զարմանահրաշ կառույց է։ Բազմիցս մասնավոր այցով եղել եմ Տաթևում, բայց այս անգամ, ի ուրախություն ինձ, այստեղ ելույթ ունեցանք մեր երգչախմբով։ 1111-ամյա իր բարձունքից մեզ նայող Տաթևի վանքը ջերմությամբ հյուրընկալեց  մեզ։ Խորհրդանշական է, որ հոկտեմբերի 16-ին լրանում է «ՏաԹևեր» ճոպանուղու գործարկման յոթերորդ տարեդարձը»,- ասել է մաեստրո Հովհաննես Չեքիջյանը։

Երգչախմբի համերգը մեկն է այն միջոցառումներից, որոնք ուղղված են Տաթևում հոգևոր ու մշակութային կյանքի վերածննդին։ Համերգին ներկա էին Տաթևի վանքի հարակից համայնքների բնակիչները, բազմաթիվ հյուրեր ու զբոսաշրջիկներ Հայաստանից և արտերկրից։

«Եթե պատմության էջերն ուսումնասիրենք՝ կտեսնենք, որ 1111 տարեկան Տաթևի վանքը եղել է հայ հոգևոր երաժշտության դարբնոցը։ Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի համերգը Տաթևի վանքի բակում հայ հոգևոր երաժշտության դարավոր ավանդույթների պահպանման ու շարունակության լավագույն օրինակն է», – նշել է Տաթևի վանքի վանահայր Տեր Միքայել Վարդապետ Գևորգյանը:

«Երգչախմբի համերգը ինքնատիպ մի փորձ էր նույն տարածության մեջ հանդիպեցնելու մեր մշակույթի անցյալն ու ներկան․ կազմակերպել Տաթևի վանքի բակում մաեստրո Չեքիջյանի ղեկավարած երգչախմբի համերգը։  Թե՛ Տաթևը, թե՛ երգչախումբը  հոգևոր և մշակութային բացառիկ արժեքներն են ոչ միայն հայերի համար։ Այս ձայները հնչել են աշխարհի լավագույն բեմերից, իսկ Տաթևը և «Տաթևի վերածնունդ» ծրագիրը կարողացել են համախմբել տարբեր ազգությունների ու դավանանքի մարդկանց։ Ի վերջո, այս «հանդիպումը» վաղ թե ուշ պետք է կայանար։ Այս համերգը լավ առիթ էր, որպեսզի վանքի հարակից համայնքների բնակիչներն ու հյուրերը հաղորդակցվեն կենդանի լեգենդի՝ մաեստրո Չեքիջյանի և նրա ղեկավարած երգչախմբի արվեստի հետ»,- ասել է IDeA հիմնադրամի մշակութային ծրագրերի ղեկավար Էլեոնորա Մալխասյանը։

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին