Չորեքշաբթի, 23. 07. 2025

spot_img

Նոր վարկով ՌԴ-ի կողմից զենք մատակարարելու համաձայնագիրը միտված է ՀՀ անվտանգության ամրապնդմանը. Շարմազանով

ՀՀազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ողջունում է Ռուսաստանի կողմից Հայաստանին ժամանակակից սպառազինություն ձեռք բերելու համար 100 միլիոն դոլար վարկ տրամադրելու վերաբերյալ համաձայնագիրը` ընդգծելով, որ դա միտված է Հայաստանի ազգային անվտանգության մակարդակի բարձրացմանն ու ամրապնդմանը: «Արմենպրես»ի հետ զրույցում Շարմազանովը նշեց, որ այդ համաձայնագիրը կնքվել է նույն պայմաններով, ինչ նախորդ՝ 200 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրն էր: «Այս համաձայնագրով ևս, ինչպես նախկինով, Հայաստանը հնարավորություն է ստանում արտոնյալ պայմաններով ժամանակակից զենք-զինամթերք ձեռք բերել Ռուսաստանից: Մենք Ռուսաստանից զենքը ձեռք ենք բերում ներքին գներով: Որևէ այլ երկիր ոչ միայն նման պայմաններով զենք ձեռք բերելու հնարավորություն չունի, այլև նույնիսկ մոտ չի այդ պայմաններին»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Նա վստահեցրեց, որ այդ համաձայնագիրը ևս մեկ անգամ վկայում է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների մասին` շեշտելով, որ 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրով Հայաստանին արդիական սպառազինության նոր խմբաքանակ մատակարարելու մասին համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել երկու երկրների ղեկավարների մակարդակով: «Հայաստանը և Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, և այս համաձայնագիրը դրա վառ վկայությունն է»,– ընդգծեց Շարմազանովը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե կան կարծիքներ, որ «սա հերթական ռուսական խայծն է», Շարմազանովն ընդգծեց. «Սա բացառապես միտված է մեր ազգային անվտանգության մակարդակի բարձրացմանն ու ամրապնդմանը, և նրանք, ովքեր դեմ են արտահայտվում այս համաձայնագրին, դեմ են արտահայտվում նաև մեր ազգային անվտանգությանն ու անկախությանը: Եթե նման կարծիքներ են արտահայտում, թող խոսեն փաստերով: Ես խոսում եմ փաստերով. մենք այս համաձայնագրով Ռուսաստանից զենք ենք ձեռք բերում արտոնյալ պայմաններով, ինչպես դա եղավ նախորդ 200 միլիոն դոլարի համաձայնագրի պարագայում: Այս համաձայնագիրը բխում է մեր շահերից և երկու երկրների դաշնակցային հարաբերություններից»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ՀՀին պետականարտահանման վարկ տրամադրելու համաձայնագրինորով ՀՀն ՌԴից զենքզինամթերք  ձեռք  կբերիԸստ համաձայնագրի՝ 100 մլնդոլարի չափով ներգրավվող պետական արտահանման վարկը  կտրամադրվի  20  տարի ժամկետովորից  5-ը՝ արտոնյալտարեկան 3 տոկոս տոկոսադրույքովԸնդ որումՀՀ կողմից  նախատեսվում է համաֆինանսավորում համաձայնագրի շրջանակներում կնքվողպայմանագրերի արժեքի 10  տոկոսի  չափով՝ ավանսային վճարումների տեսքովՀամաձայնագրի դրույթների հիման վրա ՀՀ պաշտպանության  նախարարության  և «Ռոսոբորոն էքսպորտ» ԲԲԸ միջև կստորագրվեն առանձին պայմանագրեր վերոնշյալժամանակակից  սպառազինության  և տեխնիկայի՝ ՀՀին տրամադրելու կարգիժամկետներիայդ ռազմական տեխնիկայիկիրառմանը  վերաբերող  տեղեկատվության տրամադրման պայմաններիկողմերի պարտավորություններիդրա նորոգման և տեխնիկական  սպասարկման պարտավորություններիձեռքբերման համար վճարումների և այլ հարցերի վերաբերյալ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին