Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը սկսել է պայքարը Ֆիլիպինների մրցաշարում:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ` Ֆիլիպիններում մեկնարկեց «Նեգրոս օփեն» միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 6 երկրի 51 շախմատիստ, այդ թվում՝ 7 գրոսմայստեր, 6 միջազգային վարպետ: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է անգլիացի հանրահայտ գրոսմայստեր Նայջել Շորթը:
Կայացած մրցաշարի առաջին տուրում Կարեն Գրիգորյանը ոչ-ոքի խաղաց Միչիանո Ջոն Մարվինի հետ: