Երեքշաբթի, 29. 07. 2025

spot_img

«Դիմակայունություն հանուն կայուն զարգացման» միջազգային համաժողովը կընդլայնի երկրների համագործակցությունը աղետների և ռիսկերի նվազեցման ոլորտում

«Դիմակայունություն հանուն կայուն զարգացման» միջազգային համաժողովը կխթանի աղետների և ռիսկերի նվազեցման ոլորտում երկրների համագործակցության ընդլայնումը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 11-ին աղետների  և ռիսկերի նվազեցման միջազգային օրվան ընդառաջ նվիրված եռօրյա համաժողովի բացմանը նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԻ նախարարԴավիթ Տոնոյանը:

«Հայաստանը տարածաշրջանում գնահատվում է  որպես առավել աղետավտանգ երկիր: Աշխարհում ընթացող զարգացման գործընթացները և դրանց արագությունը շարունակաբար մեծացնում են խոցելիությունը տարբեր տեսակի բնական և տեխնածին աղետների նկատմամբ՝ ավելացնելով ռիսկերը:  Այս համաժողովը հնարավորություն է ստեղծելու տարբեր երկրների գործընկերների միջև համագործակցության ընդլայնմանը: Այս պայմաններում կառավարությունը, խորհրդարանը, մասնավոր հատվածները պետք է միավորեն իրենց ջանքերը՝ ռիսկերի նվազեցման ոլորտում խնդիրների համակարգման և փոխօգնության մեխանիզմների ձևավորման համար»,-ասաց Տոնոյանը:

Մեքսիկայում մայիսին կայացած աղետների և ռիսկերի նվազեցման գլոբալ պլատֆորմի շրջանակում Հայաստանը հանդես էր եկել առաջարկությամբ՝ տարածաշրջանում ձևավորելու համագործակցային պլատֆորմ: Եվ այս համաժողովն այդ գործընթացի առաջին քայլն է: Համաժողովի շրջանակում կազմվելու է առաջարկությունների փաթեթ, որի վերաբերյալ ՀՀ ազգային ժողովում կկազմակերպվեն լսումներ: Ինչպես նշեց նախարարը՝ առաջարկություններից կլինի շինարարական ստանդարտների բարելավումը և փոփոխումը:

Համաժողովը շարունակվելու է ՀՀ ազգային ժողովում՝ թեմատիկ, խորհրդարանական լսումների անցկացմամբ:  «Խորհրդարանը և պատգամավորները կարող են նշանակալիորեն արագացնել դիմակայության մշակույթի ներդրումը: Այս հարթակը խթան կհանդիսանա կայուն զարգացման ծրագրերի արդյունավետ իրականացման համար՝ ընդգրկելով փորձի փոխանակման և տարածաշրջանային համագործակցության լայն աշխարհագրություն»,-ասաց նախարարը:

Կօգտագործվի նաև ԱԺ-ի պլատֆորմը՝ ցույց տալու, որ Հայաստանը ոչ միայն սպառողի դերում է լինելու աղետների դեպքում, այլ նաև օգտագործվելու է մեր փորձը:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ համաժողովը հիանալի հնարավորություն է Եվրոպայի և ԵՊՀ տարածաշրջանի բոլոր մասնակիցներին ներկայացնելու աղետների և ռիսկերի նվազեցմանն ուղղված ազգային քաղաքականությունները, թերությունները: «Տարածաշրջանում աղետների ռիսկի մեծացմանը նպաստում են երկու կարևոր գործոններ՝ կլիմայի փոփոխությունը և չկառավարվող ուրբանիզացիան:  Հայաստանը բնորոշվում է  կլիմայի չորայնությամբ, հաճախակի նկատվող տարերային աղետներով»,-ասաց նախարարն ու ներկայացրեց ռիսկերի նվազեցմանն ուղղված քայլերը Հայաստանում:

ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոյը նույնպես կարծում է, որ  համաժողովը կօգնի հետագա համագործակցության ընդլայնմանը: «Մենք շատ հպարտ ենք, որ վերջին 10 տարում աշխատել ենք ստեղծելու ուժեղ դիմակայունություն Հայաստանում : Եվ Հայաստանը մեծ աճ է արձանագրել այս ոլորտում»,-եզրափակեց նա: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին