Երկուշաբթի, 23. 06. 2025

spot_img

Գեղարվեստական տպագրության առաջին բիենալեում կներկայացվեն մոտ 450 աշխատանք

 «Գեղարվեստական տպագրության առաջին միջազգային բիենալե. Երևան-2017»-ին կցուցադրվի 228  արվեստագետի 449  աշխատանք 50 երկրից: Բիենալեի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ): Այս մասին հոկտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին բիենալեի կազմակերպիչները:

«Լեհաստանից մասնակցում են 33 արվեստագետ, Չինաստանից` 32, Գերմանիայից` 26, ԱՄՆ-ից և Հայաստանից՝ 13-ական մասնակից են ընդգրկվել, Ֆրանսիայից` 10: Նրանցից յուրաքանչյուրը երկու-երեք աշխատանք է ներկայացրել: Ընդգծեմ, որ այս բիենալեն կազմակերպվում է մեր հիմնադրամի հնգամյակի կապակցությամբ»,- «Արմենպրես»ի հաղորդմամբ` նշեց «Մշակույթների  երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ, բիենալեի   միջազգային   ժյուրիի    անդամ    Սոնա Հարությունյանը:

Գեղարվեստական տպագրության առաջին միջազգային բիենալեի նպատակն  այս ոլորտում  առկա մերօրյա  զարգացումների, միտումների ուսումնասիրությունն ու բացահայտումն է, դասական, այսօր հազվադեպ հանդիպող տեխնիկաների և արդի գաղափարների միախառնման մշտադիտարկումը:

Բիենալեի կազմկոմիտեի անդամ, նկարիչ Արման Վահանյանի խոսքով` բիենալեի նպատակը գեղարվեստական տպագրության բնագավառում ստեղծագործող  արվեստագետներին նոր հարթակում ներկայանալու հնարավորություն ընձեռելն է: «Այս միջոցառումը մեծ հետաքրքրություն է առաջացրել: Առաջին փուլի համար դիմել են 955 արվեստագետ 76 երկրից: Սակայն միջազգային ժյուրին ներկայացված աշխատանքներից ընտրել է 449 գործ: Հուսանք, որ բիենալեն հաջողություն կունենա, և մեր երկրում արվեստի այս տեսակը կզարգանա»,-ասաց Վահանյանը:

Նկարիչ Արթուր Հակոբյանն ընդգծեց, որ նմանատիպ աշխատանքները մեծ ցուցահանդեսներում շատ քիչ են ներկայացվել, և այս բիենալեն մեկ վայրում բազմաթիվ գրաֆիկական գործեր ցուցադրելու, դրանք հանրության լայն շրջանակին մատուցելու հիանալի հնարավորություն է տալիս:

 «Կարծում եմ` այն մեծ հետաքրքրություն կառաջացնի հատկապես ուսանողների, երիտասարդ արվեստագետների շրջանում, ովքեր նորովի են ընկալում, ներկայացնում այս արվեստը: Մեր երկրի համար սա աննախադեպ իրադարձություն է, իսկ ներկայացված աշխատանքների որակն ու քանակը՝ հուսադրող»,-նշեց նա:

Անդրադառնալով առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ տեղերի համար շնորհվող մրցանակներին` Հակոբյանը շեշտեց, որ դրանք հուշամեդալներ են, որոնց  հեղինակը նկարիչ, քանդակագործ Մելիք Շահնազարյանն է:

Միջազգային ժյուրիի կազմում են անվանի մասնագետներ Գերմանիայից, Էստոնիայից, Շվեյցարիայից, Լեհաստանից և Հայաստանից:

Մեր օրերում թվային տեխնոլոգիաների միջոցով գեղարվեստական տպագրության նմուշի ստեղծումը համեմատաբար հեշտ է: Սակայն կան որոշ արվեստագետներ, որոնք հրաժարվում են դրանց օգնությամբ աշխատելուց և նախընտրում են աշխատատար վտանգավոր թթուների, թունավոր լուծիչների, յուղային հիմքով տպագրական ներկերի կիրառմամբ ուղեկցվող ավանդական եղանակները:

Բիենալեի մրցանակաբաշխությունը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին