Չորեքշաբթի, 30. 07. 2025

spot_img

Սպաներին կհատկացվեն բնակարաններ նախկինից անհամադրելիորեն ավելի հարմար պայմաններով. Վիգեն Սարգսյան

ՀՀ զինված ուժերում ծառայող սպաներին կհատկացվեն բնակարաններ մինչ օրս գործած բոլոր հիպոթեքային ծրագրերի համեմատ անհամադրելիորեն ավելի հարմար պայմաններով: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հոկտեմբերի 11-ին հրավիրված «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների շրջանակում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ ընդգծելով, որ առաջարկվում է գործող կարգը   փոխարինել հատուկ բնակարանային կարգով:

«Այժմ շարունակվում են մասնագիտական քննարկումներ: Դեռեւս չէի ցանկանա բացել փակագծերը: Մինչեւ ամսվա վերջ կավարտվեն քննարկումները, և լայն հասարակությանը կկարողանամ ներկայացնել ծրագրի մանրամասները։ Ամեն  դեպքում, խոսքը գնում է մինչ օրս գործած բոլոր հիպոթեքային ծրագրերի համեմատ անհամադրելիորեն ավելի հարմար պայմաններով: Ընդ որում, յուրաքանչյուր սպա, անկախ նրանից, ինքը հորական տուն ունի, թե հատուկ վատթարացնում է իր պայմանները, ծառայության ընթացքում մեկ անգամ այդ ծրագրից օգտվելու իրավունք է ստանում:  Որեւէ բան կեղծելու, սարքելու խնդիր չի լինի», – ընդգծեց նա:

Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ սպաների բնակարանային ապահովման ծրագրով վերջին տարիներին բնակարան է ստացել մոտ 1700 սպա, այնուամենայնիվ, ծրագիրը խնդիրը չի լուծել, քանի որ եղել են դեպքեր, երբ սպաներն արհեստականորեն վատթարացրել են բնակարանային պայմանները, ինչի արդյունքում ձեւավորվել է բնակարանային խնդիրներ ունեցող սպաների հսկայական ցուցակ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին