Չորեքշաբթի, 30. 07. 2025

spot_img

Նախարար Իգնատի Առաքելյանը մսի շուկայում արտառոց ոչինչ չի տեսնում

Հայաստանում տավարի մսի գնի թանկացումը հիմնականում կապված է շուկայում անասնակերի թանկացան հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նրա խոսքով` խոզի եւ ոչխարի մսի գնի թանկացումն էլ կապված է արտահանման կրկնապատկման հետ:

«Այս տարի 12000 գլխով ավելի ոչխար է արտահանվել Հայաստանից: Մսի շուկայում այսօր որեւէ արտառոց բան չի կատարվում, այնպես որ պետք չէ ավելորդ պանիկա ստեղծել»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ տավարի միսը հիմնականում թանկացել է 100-150 դրամով, խոզի միսն էլ միջազգային շուկայում եւս թանկացել է, որն էլ իր ազդեցությունն է ունենում մեր շուկայի վրա: Իգնատի Առաքելյանը չթաքցրեց, որ այս տարին բարենպաստ չէր դաշտավարության համար: «Մեր գյուղացիական տնտեսություններն այսօր ապահովված են անհրաժեշտ քանակի կերով: Եթե խնդիր լինի, մենք անպայման հարցը կլուծենք ներմուծման միջոցով»,-ասաց նա:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին