Չորեքշաբթի, 30. 07. 2025

spot_img

Կներդրվի համայնքային անասնաբույժների ինստիտուտը

 Հայաստանում գյուղատնտեսությունն ունի զարգացման մեծ ներուժ, սակայն ոլորտում խնդիրները շատ են:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի  Առաքելյանն ասաց, որ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ցածր է տեխնիկական հագեցվածության, ոռոգման համակարգերի մակարդակը: «Բնակլիմայական անբարենպաստ պայմանների դեպքում գյուղացին չունի փոխհատուցում, եւ այս իսկ պատճառով մենք արտակարգ իրավիճակների նախարարության հետ նախաձեռնել ենք հրթիռային կայաններ հիմնել Հայաստանի կարկուտից ամենախոցելի համայնքներում.,-ասաց նա, հավելելով, որ ծրագիրը կմեկնարկի գարնանը:

Նախարարի խոսքով` գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում տարվա ընթացքում 132 միավոր գյուղտեխնիկա է տրամադրվել, նախարարությունը նախաձեռնել է «Գյուղտեխնիկայի կայանի կազմակերպման» ծրագիրը:

Խոսելով գյուղատնտեսության ոլորտում անասնաբուծության զարգացման ծրագրերից՝ գյուղատնտեսության նախարարը կարեւորեց համայնքային անասնաբույժների ինստիտուտի ներդրումը, որը թույլ կտա ունենալ ավելի առողջ եւ ապահով անասնապահություն Հայաստանում: «Բոլոր համայնքներում կլինեն անասնաբույժներ: Այս ծրագիրը նպատակահարմար կլինի նաեւ պարտադիր սպանդանոցային մորթին անցնելու պարագայում»,-ասաց նա:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին