Երեքշաբթի, 29. 07. 2025

spot_img

Կինոռեժիսոր Ներսես Հովհաննիսյանի հիշատակին նվիրված հուշատախտակ բացվեց Երևանում

 Ներսես Հովհաննիսյանը ոչ միայն հիանալի կինոռեժիսոր էր, այլև զարմանալի մարդ: Այս մասին հոկտեմբերի 11-ին կինոռեժիսորի հիշատակին նվիրված հուշատախտակի բացման արարողությանն ասաց բեմադրիչ Երվանդ Ղազանչյանը: Հուշատախտակը բացվեց Երևանի Փավստոս Բուզանդի, 30 հասցեում:

«Նա կամուրջ էր Խորեն Աբրահամյանի, Արմեն Ջիգարխանյանի, Ֆրունզե Դովլաթյանի և այլոց միջև: Առանց Ներսեսի անհնար էր որևէ հարց լուծել: Նա առանձնանում էր իր ազգային մտածողությամբ, ազգային կինոյին նվիրվածությամբ»,-«Արմենպրես»ի հաղորդմամբ` նշեց Ղազանչյանը:

«Ամեն ռեժիսոր նկարահանման հրապարակում ստեղծում է մթնոլորտ, որից կախված է ֆիլմի հաջողությունը: Ներսես Հովհաննիսյանը կարողանում էր այնպիսի լավ տրամադրություն, միջավայր ստեղծել, որ բոլորը լավ հույզեր ունենային: Նա ժպտերես մարդ էր, հիանալի ընկեր, ազնիվ, բարի անձնավորություն: Ցավում եմ, որ մեզ հետ չէ»,-նշեց դերասան Վիգեն Ստեփանյանը:

Ներսես Հովհաննիսյանի դուստր Անահիտ Հովհաննիսյանն ասաց, որ Փավստոս  Բուզանդի, 30 հասցեում գտնվող տանն է անցել իր հոր մանկությունը, և հենց այդտեղից է նա մուտք գործել մեծ կինո, որին հավատարիմ է մնացել իր ողջ կյանքում: Անահիտը հավելեց, որ իր հայրը լավ ընկեր էր, պահանջկոտ և ուշադիր՝ ընտանիքի նկատմամբ:

Ռեժիսորի  համակուրսեցի դերասան Գուժ Մանուկյանն ընդգծեց, որ, նայելով շենքին, հիշում է իրենց ուսանողական տարիները: «Այս տանը Ներսես Հովհաննիսյանը, Երվանդ Ղազանչյանը, Արծրուն Մանուկյանը և ես քննությունների էինք պատրաստվում: Տան ամենալավ տեղը` թախտը, ընտրում էր Ներսեսը, իսկ մենք տեղավորվում էինք բազկաթոռներին: Նա պառկում էր ու ասում. «Դուք կարդացեք, իսկ ես կլսեմ»: Պատկերացրեք, որ բավականին լավ էինք հանձնում քննությունները: Ցավում եմ մի բանի համար, որ ինձ և նրան բախտ չվիճակվեց աշխատել միասին»,-պատմեց Մանուկյանը:

Ներսես Հովհաննիսյանը ծնվել է 1938 թվականի հոկտեմբերի 12ին Երևանում: Ավարտել է Երևանի №58 ռուսական դպրոցը և մինչ  ինստիտուտ ընդունվելն աշխատել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ 1953ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը։Հետագայում աշխատել է «Հայֆիլմ»   կինոստուդիայում նախ   որպես ռեժիսորի  օգնականապառեժիսոր։ Աշխատել է  նաև «Մոսֆիլմ» կինո ստուդիայումՈրպես դերասան նկարահանվել է մի շարք ֆիլմերում` «Խոշոր շահում», «Վերջին կիրակին», «Մենավոր ընկուզենի»։ Որպես ռեժիսոր ճանաչման է արժանացելհատկապես «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի  նկարահանումից հետո։ 1983 թվականին «Երջանկության մեխանիկան» ժապավենի համար արժանացել է ՀԽՍՀ Մինիստրների             խորհրդի և  ՀԼԿԵՄ մրցանակի։

«Մոսֆիլմ» կինո ստուդիայում նկարահանել է խորհրդային կինո ռեժիսորներին (ՌայզմանԿալատոզովՊիրևնվիրված վավերագրական կինո նկարների շարք։ «Михаил Калатозов. Путь к себе» ֆիլմի համար Արվեստի մասին ֆիլմերի միջազգային փառատոնում արժանացել է  Լյումիեր եղբայրների անվան բրոնզե մեդալի։

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին