Երեքշաբթի, 29. 07. 2025

spot_img

Խաղողի մթերման գործընթացն այս տարի սահուն է անցնում

 Այս տարի գյուղատնտեսության նախարարությունը խաղողի մթերման հետ կապված խնդիրներ չունի:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար  Իգնատի Առաքելյանը: Նրա խոսքով` նախորդ տարիներից դեռ մնացած խնդիրներ կան, որոնց լուծումը նախարարությունը փորձում է տալ հնարավորության սահմաններում: «Այս տարի ամեն ինչ ըստ պայմանագրերի է ընթանում: Մթերողների հետ պայմանավորվել ենք, եւ նրանք կարող են 3-տոկոսանոց վարկերից օգտվել` գյուղացիների գումարը ժամանակին վճարելու համար»,-ասաց նա:

Նախարարը տեղեկացրեց, որ պատրաստվում  է եւ շուտով քննարկման կդրվի  գյուղատնտեսության մասին օրենքը: «Այս օրենքի մեջ մենք ցանկանում ենք նախանշել այն բոլոր հարցերը, որոնք այսօր կան գյուղատնտեսության ոլորտում` տնտեսությունների համար  համապատասխան պետական աջակցության ծրագրեր կազմելու համար»,-ասաց նա:

Անդրադառնալով Գյուղատնտեսության նախարարության կողմից  2007 թվականից ի վեր իրականացվող տավարաբուծության զարգացման ծրագրին՝ նախարար Առաքելյանն ընդգծեց, որ ծրագրում փոփոխություններ են կատարվել եւ եթե նախկինում եվրոպական երկրներից ներկրվել են համաշխարհային ճանաչում ունեցող դասական կաթնատու և կաթնամսատու ցեղեր, տոհմային երինջներ, որոնք հանձնվել են ֆերմերներին, ապա այս տարվանից , ըստ ծրագրում կատարված փոփոխության, նախատեսվում է վերականգնել կովերի արհեստական սերմնավորման գործընթացը, կազմակերպել սերմնահեղուկի տեղական արտադրությունը, ներդնել սաղմերի փոխպատվաստման տեխնոլոգիան, ինչը հնարավորություն կընձեռի մեր երկրում կազմակերպել բարձրարժեք երինջների աճեցումը և դրանցով համալրել տավարի նախիրները: «2017-2018 թվականների համար ֆերմերներին տրամադրելու ենք 250 գլուխ երինջ»,-հավելեց նախարարը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին