spot_img

Գավառ քաղաքում տեղացած ձյունը մոտ 500 դեկորատիվ ծառ է ջարդել

 Հոկտեմբերի սկզբներին Գավառում տեղացած ձյան ծանրությունից ջարդվել է մոտ 500 դեկորատիվ ծառ՝ արծաթափայլ բարդիներ ու սոճիներ, ակացիաներ, տուաներ, ուռիներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի քաղաքապետարանից, վերջին օրերի ընթացքում «Գավառի կոմունալ սպասարկում եւ բարեկարգում» ՀՈԱԿ աշխատակիցները քաղաքի կենտրոնական փողոցները մաքրում են ջարդված ծառերից կամ ճյուղերից, մշակում եւ ձեւավորում վնասված ծառերը՝ դրանց հետագա աճը կարգավորելու համար: «Տերեւաթափից առաջ տեղացած ձյունն ահավոր վնասներ է հասցրել քաղաքի ծառապատ ու կանաչապատ տարածքներին: Մի քանի օր է, ինչ լարված աշխատում ենք, սակայն շատ անելիքներ դեռ կան: Գավառագետի ափերի բարդիներն էլ են մեծ քանակով ջարդվել: Դրանք բոլորը պետք է հասցնենք մաքրել: Ծառերի ջարդված մասը մշակում ենք, վառելափայտը տրամադրում բնակիչներին, իսկ անպիտան մասը տեղափոխում աղբավայր: Կարծում եմ, որ ջարդված ծառերի մեծ մասը ենթակա է բնական վերականգնման, իսկ մնացած մասի փոխարեն գարնանը նոր տունկ կկատարենք»,-իրավիճակը ներկայացրեց «Գավառի կոմունալ սպասարկում եւ բարեկարգում» ՀՈԱԿ տնօրեն Յուրիկ Մինասյանը:

Խոսրով Խլղաթյան

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին