Բեյրութի շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին նաև հայ շախմատիստներ, պատմության գիրկն անցավ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 9 հնարավորից հավաքելով 6,5 միավոր Տիգրան Քոթանջյանը զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ` Մարիա Գևորգյանը, 5 միավորով գրավեց 32-րդ տեղը:
Մրցաշարի հաղթող դարձավ Ռուսաստանը ներկայացնող շախմատիստ Սերգեյ Վոլկովը, ով 9 հնարավորից վաստակեց 8 միավոր






