Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

Հայաստանյան ոսկեգործները միջազգային «JUNWEX» էքսպոյից 580 միլիոն դրամի արտահանման պատվերներով են վերադարձել

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ ոսկեգործական 5 ընկերություններ աշնանային «JUNWEX Moscow» միջազգային ցուցահանդեսին 1.2 միլիոն դոլարի արտահանման պատվերներ են ստացել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից, հայկական ընկերությունները ցուցահանդեսի օրերին հիմնականում ռուսական մեծածախ գնորդների հետ կնքել են արտահանման 5 պայմանագիր, ևս 16-ը բանակցությունների փուլում են, որոնք էականորեն կավելացնեն «JUNWEX Moscow-2017»-ին կնքված արտահանման պայմանագրերի ընդհանուր ծավալը։ Հայկական թանկարժեք զարդերն ընդունվել են նաև ցուցահանդեսի ոչ մասնագիտացած այցելուների շրջանում, որոնք ձեռք են բերել 34 000 դոլարի թանկարժեք զարդեր։

«Արաբական շուկան նույնպես մեզ համար թիրախային է, ուստի նպատակ ունենք միասնական հայկական տաղավարով մասնակցել նաև Դուբայի «ՎինչենցաՕրո» ցուցահանդեսին, որի համար Մոսկվայում արդեն հանդիպել և բանակցել ենք կազմակերպիչների հետ՝ մեր արտադրողներին ավելի լավ պայմաններ տրամադրելու շուրջ»,– նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի Միջոցառումների կազմակերպման խմբի ղեկավար Մարկուս Ազադյանը։

ՀԶՀ թիմը նաև հանդիպում է կազմակերպել Հայ Ոսկերիչների ասոցիացիայի (AJA) նախագահ Գագիկ Գևորկյանի հետ, որը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ոսկերչական հայկական արտադրանքի առաջմղմանը՝ միջազգային շուկայում։  

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին