Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

Լրագրողի գործունեությունը խոչընդոտելն անթույլատրելի է․ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում «ArmDay.am» լրատվական կայքի լրագրող Փայլակ Ֆահրադյանի լրագրողական գործունեությունը խոչընդոտելը: Այդպիսի արարք կատարած ցանկացած անձ ենթակա է պատասխանատվության: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

«Լրագրողի հրապարակած տեղեկության համաձայն՝ Վայոց ձորի մարզի Շատին համայնքի բժշկական կենտրոնի տնօրեն Զոյա Մարտիրոսյանին դուր չեն եկել իր հարցերը, և Զոյա Մարտիրոսյանը, նրա քույրն ու փեսան՝ Վայոց ձորի մարզի Քարագլուխ համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը, փորձել են խլել լրագրողի տեսախցիկն ու նրան փակել են սենյակում՝ պահանջելով ջնջել կրիչի պարունակությունը։ Լրագրողը հանցագործության մասին հաղորդում է տվել Ոստիկանություն։

Լրագրողի գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ տեղեկությունների հիման վրա Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ՝ իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցների ընթացքի և արդյունքի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար»,- ասվում է ՄԻՊ հաղորդագրության մեջ։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին