Անհայտ անձը հոկտեմբերի 9-ին թալանել է «Կոնվերս» բանկի «Սայաթ-Նովա» մասնաճյուղը: Լուրն «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Այս պահին ոստիկանության օպերատիվ խումբն աշխատում է դեպքի վայրում: Այլ մանրամասներ կտրամադրենք ավելի ուշ»,-տեղեկացրին ոստիկանությունից:






