Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

«Ելք» դաշինքը որոշել է չմասնակցել առաջիկա ՏԻՄ ընտրություններին եւ պատրաստվել հաջորդին

 «Ելք» դաշինքը անհրաժեշտ է համարում առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցելուց առաջ որոշակի կառուցվածքային փոփոխությունների իրականացումը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կազմակերպված ճեպազրույցների շրջանակում այս մասին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր ՆիկոլՓաշինյանը:

«Անհրաժեշտ են ուժեղացումներ մարզերում, ընդհուպ՝ կադրային փոփոխություններ: «Ելք» դաշինքում ձևավորվել է աշխատանքային խումբ, որը կզբաղվի այս բոլոր հարցերով: Մենք հույս ունենք, որ այս ամենի արդյունքում արդեն հաջորդ ՏԻՄ ընտրություններին ակտիվորեն կմասնակցենք»,- ընդգծեց պատգամավորը:

Խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Մանե Թանդիլյանն էլ ասաց, որ ցանկանում են  որակական փոփոխություններ կատարել և հասնել հաղթանակի:

«Այդ է պատճառը, որ որոշել ենք այս անգամ ընտրություններին չմասնակցել, այլ պատրաստվել գալիք ընտրություններին»,- եզրափակեց «Ելք» խմբակցության պատգամավորը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին