Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

Գոհ եմ հավաքականի անդամների ելույթներից Ստեփան Սարգսյանի միջազգային մրցաշարում. Կուրղինյան

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի կարծիքով, հավաքականի անդամները լավ են մասնակցել Ստեփան Սարգսյանի միջազգային մրցաշարին:

«Ստեփան Սարգսյանի անվան 22-րդ միջազգային մրցաշարի անցկացումը դարձել է ավանդույթ: Այն արդեն խոշորագույն մրցաշարերից մեկն է: Հավաքականի բոլոր անդամներն էլ հանդես եկան այս տարի: Միայն մի քանիսը բաց թողեցին մրցումները, քանի որ վնասվածք ունեին: Հիմնականում գոհ եմ հավաքականի անդամների ելույթներից: Աշխարհի առաջնությունից հետո սա նոր մրցափուլ է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Կուրղինյանը:

Գլխավոր մարզիչը խոսեց նաև Հայաստանի առաջիկա առաջնության մասին. «Մենք այս տարի դեռ Հայաստանի առաջնություն ունենք, որտեղ մարզիկները նոր քաշային կարգերում հանդես կգան, իսկ մրցակարգն էլ փոխված կլինի: Թերություններ կան մարզիկների մոտ, աշխատելու տեղ ունեն: Վալոդյա Ֆրանգուլյանը մեկ քաշ բարձր էր հանդես գալիս, իր համար նոր քաշ է, նա այլևս 61 կգ քաշային կարգում հանդես չի գա»,-ասաց մասնագետը:

Ըստ քաշային կարգերի չեմպիոններ դարձան Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Ղազար Համբարձումյանը (61 կգ), Ռազամբեկ Ժամալովը (65 կգ), Զաուր Սիդակովը (70 կգ), Ավթանդիլ Կենտչաձեն (74), Արթուր Նայֆոնովը (86 կգ), Զնաուր Կոչիևը (97 կգև Լևան Բերիանիձեն (125 կգ):

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին