Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Փոխգործակցություն-2017» զորավարժությունները միտված են կազմակերպության անդամ երկրների զինված ուժերի ներդաշնակ գործունեությունն ապահովելուն: «Բաղրամյան» զորավարժարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:
«Առաջիկա օրերին զորավարժությունների մասնակիցները իրականացնելու են խնդիրներ, որոնք միտված են երկրների զինված ուժերի ներդաշնակ գործունեության ապահովմանը, կարողությունների զարգացմանը»,- «Արմենպրես»–ի փոխանցմամբ` ընդգծեց Հակոբյանը:
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը տեղեկացրեց, որ զորավարժություններին մասնակցելու են խաղաղապահ ստորաբաժանումներ, հատուկ ստորաբաժանումներ, որոնք իրականացնելու են հատուկ խնդիրներ: «Մասնակցելու են համազորային, հրթիռային, ավիացիոն բոլոր խմբավորումները, որոնք գործում են ՀԱՊԿ անդամ երկրներում»,- ընդգծեց Հակոբյանը:






