Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

Մոտ 1000 թափուր աշխատատեղ աշխատանքի տոնավաճառում սպասում է իր աշխատակցին

Աշխատանքի տոնավաճառի նպատակն աշխատանք փնտրող անձանց զբաղվածության ապահովումը և գործատուների թափուր աշխատատեղերի համալրումն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 9-ին մայաքաղաքում կայացած աշխատանքի տոնավաճառին շուրջ 60 գործատուներ ներկայացրեցին տարբեր ոլորտների մոտ 1000 թափուր աշխատատեղեր:

«Ներկայացված են տարբեր մասնագիտությունների նաև որակավարում չպահանջող աշխատատեղեր: Կարծում եմ՝ տոնավաճառը լավ հարթակ է ավելի անմիջական միջավայրում ստեղծելու հնարավորություն գործատուի և աշատանք փնտրողի համար: Աշխատանք փնտրողների թիվը Երևանում 17000 է: Եվ այժմ նրանց համար լավ հնարավորություն է տոնավաճառի շրջանակում գտնել աշխատանք»,-ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանի խոսքով՝ աշխատանքի տոնավաճառում ներկայացվող աշխատատեղերը բազմազան են: Աշխատատեղերի 23 տոկոսը պահանջում է բարձրագույն կրթություն,   37 տոկոսը՝ միջին մասնագիտական կրթություն պահանջող մասնագիտություններ, մնացածը՝ հմտություններ և մասնագիտացում չպահանջող թափուր աշխատեղեր են։ «Կան նաև գործատուներ, որոնք մոտեցողներից հավաքում են իրենց տվյալները հետագայում աշխատանքի կարիք ունենալու դեպքում նրանց հրավիրելու համար: Լինում են մինչև 100 տոկոս աշխատանքի տեղավորումներ: Հիմնականում միջին տեղավորումը 50-60 տոկոս է»,-ասաց Մանգասարյանը:

Զբաղվածության պետական գործակալությունում աշխատանք փնտրող 89 400 մարդ է գրանցված, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 6000-ով։

Զբաղվածության պետական գործակալության առաջատար մասնագետ Վաիդա Մարտիրոսյանի խոսքով՝ նախապես ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում տրվել է տեղեկատվություն տոնավաճառի կազմակերպման վայրի և օրվա մասին: «Երևանի վարչական շրջանների 10 զբաղվածության պետական գործակալություններ ևս տեղեկացրել են մարդկանց, տոնավաճառի մասին»,-ասաց նա ու հավելեց, որ տոնավաճառի շնորհիվ աշխատանք փնտրողը կհաղորդակցվի  անմիջապես գործատուի հետ:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին