Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

«Ելք» խմբակցության նախաձեռնած ԱԺ էթիկայի ստեղծվելիք հանձնաժողովն ասելիք կունենա

«ԵԼՔ» խմբակցությունը պաշտոնապես  շրջանառության մեջ է դրել Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը, որը վերաբերում է ԱԺ ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանի եւ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջեւ հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ համապատասխան եզրակացություն կազմելու հարցին:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին տեղեկացրեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Ի սկզբանե, հակված չէի տեղի ունեցածին քաղաքական հնչեղություն հաղորդել, բայց այդ միջադեպից հետո մեր առաջին հանդիպմանը հաջորդած իրադարձությունները ստիպեցին արձանագրել, որ տեղի ունեցածի մեջ ավելի լուրջ քաղաքական բովանդակություն կա: Եթե այս իրողություններին գնահատական չտրվի, պետք է բոլորս հոգեբանորեն պատրաստ լինենք,  որ ԱԺ դահլիճում, դրանից դուրս եւ առհասարակ ներքաղաքական  կյանքում կարող են այսպիսի դրսեւորումներ լինել մեծ կամ փոքր մասշտաբով»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Մանե Թանդիլյանը հորդորեց  այս գումարման Ազգային ժողովը չդարձնել հին քաղաքակրթական մշակույթի կրող, այլ այն քաղաքակրթության նոր աստիճանի բարձրացնել:

«Կարծում եմ, այս առումով հանձնաժողովը պետք է անպայման քննի միջադեպը՝ ընդհուպ մինչեւ մանդատի վայր դնելու հարցը»,- ընդգծեց Մանե Թանդիլյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ասաց, որ նորմալ է վերաբերում հանձնաժողովի ստեղծման գաղափարին, քանի որ յուրաքանչյուր  քաղաքական ուժ ունի այդ իրավունքը:

«Կանոնակարգը որեւէ քաղաքական ուժի չի արգելում հանդես գալ նման նախաձեռնությամբ:  Ինձ թվում է, այնտեղ ասելիք կլինի: Իսկ միջադեպից հետո մեր գնահատականը տրվել է անմիջապես, ասել ենք, որ նման երեւույթներն անթույլատրելի են: Ինձ թվում է, որ միջազգային պրակտիկայում խորհրդարանական համակարգում նման դեպքեր հաճախակի են լինում, եւ որեւէ Ազգային ժողով ապահովագրված չէ նման դեպքերից»,- նշեց Վահրամ Բաղդասարյանը՝ կոչ անելով ձեռնպահ մնալ քաղաքական խնդիրները նման կերպ պարզաբանելուց:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին