Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

Հայաստանում ներկայացվելիք գործով փորձել ենք մեկտեղել երաժշտությունը գրականության հետ. Ջոն Մալկովիչ

 Հայաստանում ներկայացվելիք գործով  փորձ է արվել մեկտեղելու երաժշտությունը գրականության հետ։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց հոլիվուդյան լեգենդար դերասան Ջոն Մալկովիչը: Մալկովիչը Հայաստանում է Արամ Խաչատրյանի միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես գալու նպատակով:

«Այն համերգները, որոնցում մեկտեղվում են տեքստն ու երաժշտությունը, անասելի ապրումներ են պարգևում: Դասական երաժիշտների հետ մի քանի կատարումներ արդեն ունեցել եմ: Սա իմ 8-րդ փորձն է: Հիանալի զգացողություններ ունեմ։ Երաժշտությունը համամարդկային ուժ է պարունակում, հատկապես, երբ դասական երաժշտություն ես կատարում»,-ասաց Ջոն Մալկովիչն ու հավելեց, որ  վայելում է երաժիշտների հետ ելույթ ունենալը: 

Մալկովիչը կներկայացնի հատված Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելից` Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի ուղեկցությամբ: «Հայաստանում ներկայացվելիք գործով մենք մեկտեղել ենք երաժշտությունը գրականության հետ։  Երաժշտությունը պարանոյայի տարրեր է պարունակում, ինչպես Սաբատոյի տեքստը։ Սաբատոյի հիմնական ասելիքն այն է, որ աշխարհը կառավարում են կույրերը»,-ասաց նա  ու հավելեց՝ Սաբատոյի ստեղծագործությունն արժեքավոր գործ է, որին միշտ կարող ես վերադառնալ, ինչպես արվեստի մեծ գործերին:

Լեգենդար դերասանի կարծիքով՝ արվեստի յուրաքանչյուր գործ այնպիսին է, ինչպիսին զգում է մարդը, այլ  ոչ այնպիսին, ինչպիսին ներկայացնում է հեղինակը:

«Երաժշտությունը, որի ներքո պետք է հնչի գրական գործ, դժվարությամբ եմ ընտրում: Տեքստը չի կարող մրցել երաժշտության հետ, այն պետք է սահի ու իր տեղը գտնի երաժշտության մեջ, լրացուցիչ տեղեկություն հաղորդի»,-ասաց նա:

Ինչպես նշեց Մալկովիչը՝ Հայաստան գալուն շատ էր սպասել:

Հոկտեմբերի 11-ին Ջոն Մալկովիչի մասնակցությամբ Արամ Խաչատրյան համերգասրահում կմեկնարկի Խաչատրյանի միջազգային 5-րդ փառատոնը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին