Հինգշաբթի, 05. 02. 2026

spot_img

Քարաշամբի գավաթը, ուրարտական վահանները կցուցադրվեն Իրանում

Ուրարտական ժամանակաշրջանին վերաբերող շուրջ 103 հնագույն գտածոներ Հայաստանի կտարվեն Իրան և կցուցադրվեն Թեհրանի ազգային թանգարանում: Ինչպես «Արմենպրես»ի հետ զրույցում ասաց Հայաստանի պատմության թանգարան ՊՈԱԿ-ի տնօրեն   Գրիգոր  Գրիգորյանը, ցուցանմուշները թանգարանի հնագիտական նմուշներն են` բացարձակապես Հայաստանի Հանրապետության տարածքում պեղված:

«Ապահովագրված նմուշներն արդեն անվտանգ հասցվել են Իրան: Դրանք պատկանում են մ.թ.ա. 3-րդ հազարամյակից մինչև մ.թ.ա. 1-ին դարը: Նույն ժամանակաշրջանի լավ նյութ ունի նաեւ Իրանի թանգարանը, որը պետք է զուգահեռ ներկայացվի նույն ցուցադրության ժամանակ»,-ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ ցուցահանդեսում կներկայացվեն, օրինակ, Քարաշամբի գավաթը, ուրարտական վահանները, որոնք շատ հետաքրքիր են հանրության համար:

Գրիգորյանի խոսքով`հնագիտական ցուցանմուշները Հայաստանի պատմության թանգարան  կվերադարձվեն  հունվարի 23-ին:

Իրանի մայրաքաղաք Թեհրանում ցուցահանդեսը կգործի հոկտեմբերի 17-ից մինչև 2018  թվականի հունվարի 17-ը:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին