Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

Սերժ Սարգսյանն ընդունել է «Թավիթյան» հիմնադրամի նախագահ Ասո Թավիթյանին

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է «Թավիթյան» հիմնադրամի նախագահ Ասո Թավիթյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հանրապետության Նախագահն Ասո Թավիթյանին հանձնել է պետական բարձր պարգև՝ Պատվո շքանշան, որով նա պարգևատրվել էր Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ:

Նախագահը շնորհակալություն է հայտնել Ասո Թավիթյանին հայրենանվեր գործունեության համար և մաղթել հետագա հաջողություններ:

«Թավիթյան» հիմնադրամի նախագահը երախտագիտությամբ է ընդունել պետական պարգևը և իր ու հիմնադրամի համար մեծ պատիվ համարել կրթության միջոցով Հայաստանում կենսունակ հասարակություն ստեղծելու և կառավարումն ամրապնդելու գործում ներդրում ունենալը: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին