Ֆուտբոլի Լեհաստանի ազգային թիմի դարպասապահ Վոյցեխ Շեսնիի կարծիքով հեշտ է խաղալ, երբ 25 րոպեի ընթացքում 3 գոլ ես խփում:
«Մեկնարկային գոլը փոխեց մեր խաղը: Երբ դու առաջին 25 րոպեում 3 գոլ ես խփում, խաղն ավելի հեշտ է դառնում: Մենք ավելի դժվար խաղի ակնկալիք ունեինք: 3-րդ գոլից հետո մենք վերահսկում էինք խաղի ընթացքը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Շեսնին:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց Լեհաստանի հավաքականին և պարտվեց 1:6 հաշվով:






