Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

Հայաստանը պատվաստումների որակի առումով տարածաշրջանում առաջատարն է

Պատվաստումների արդյունավետության եւ որակի առումով Հայաստանը տեղ ունի աշխարհի առաջատար երկրների շարքում, իսկ տարածաշրջանում առաջինն է: «Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին իր ամփոփիչ մամուլի ասուլիսին  ասաց ՀՀ  առողջապահության   նախարար  Լեւոն Ալթունյանը: «Հայաստանը կարող է պարծենալ այս առումով»,-ասաց նա:

Անդրադառնալով սկրինինգային ծրագրերին՝ Ալթունյանն ասաց, որ դրանց շնորհիվ հնարավոր է դառնում վաղ հայտնաբերել այնպիսի ոչ ինֆեկցիոն հիվանդություններ, ինչպիսիք են  ճնշումը, սրտանոթային հիվանդությունները, արգանդի պարանոցի քաղցկեղը: «Սկրինինգի ենթարկված բնակչության քանակը տարեցտարի աճում է, սակայն որակը դեռ աճելու տեղ ունի»,-ասաց նա:

Մարզային առողջապահական համակարգի արդիականացման հետ կապված էլ  նախարարն ասաց, որ Վանաձորի բժշկական կենտրոնը բժշկական եւ ախտորոշիչ սարքավորումներով, անհրաժեշտ կահույքով եւ պարագաներով հագեցնելու նպատակով արդեն իսկ պայմանագրեր են կնքվել:

Սեւանի ԲԿ-ի նոր շենքի կառուցման եւ Արտաշատի ԲԿ-ի վերակառուցման աշխատանքներն ընթանում են ժամանակացույցին համապատասխան:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին