Ֆուտբոլի Հայաստանի ազգային ընտրանու անդամ Հովհաննես Համբարձումյանի կարծիքով հավաքականը պետք է ամեն ինչ անի ղազախների հետ խաղին վերականգնված լինելու համար:
«Բոլորդ տեսակ խաղը, գնահատելու ոչինչ չկա: Գոլի համար էլ ուրախանալու բան չկա: Ամեն ինչ պետք է անենք, որ մինչև Ղազախստանի դեմ խաղը վերականգնվենք: Մրցափուլի վերջին հանդիպումն է: Գոնե վերջին խաղը հաղթենք, որ հետագայում մոտիվացիա ունենանք: Լեհերն առաջին կեսում լուրջ բան չարեցինք, մենք սխալվեցինք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Համբարձումյանը:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց Լեհաստանի հավաքականին և պարտվեց 1:6 հաշվով:






