Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

Հրայր Թովմասյանը Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անհաջողություններում Ռուբեն Հայրապետյանի մեղքը չի տեսնում

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի վերջին անհաջողություններում չի տեսնում ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի մեղքը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պատգամավորը, անդրադառնալով ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի անհաջող ելույթներին, նշեց, որ իր համար ցավալի է հավաքականին նման վիճակում տեսնելը, սակայն հույս հայտնեց, որ արդեն 2020 թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլում թիմն ավելի հաջող հանդես կգա: «Այս անհաջողություններում բացարձակ չեմ տեսնում Ռուբեն Հայրապետյանի մեղքի բաժինը: Մենք մտերիմներ ենք, ընկերներ ենք: Եթե դուք շփվեք նրա հետ, տեսնեք, թե ինչ սրտացավությամբ է նա անում իր աշխատանքը, որքան ծանր է տանում մեր թիմի պարտությունները, կհասկանաք, թե ինչու եմ այսպես մտածում: Անցած տարիների ընթացքում հայկական ֆուտբոլի զարգացմանը միտված ներդրումները և աշխատանքները, որոնք կատարվել են, անմիջականորեն կապված են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործունեության հետ»,- «Արմենպրես»ի փոխանցմամբ՝ նշեց Թովմասյանը:

Հրայր Թովմասյանը չհամաձայնեց դիտարկման հետ, թե ՀՖՖ նախագահին փոխելը կարող է բարելավել իրավիճակը: Նրա խոսքով՝ ավելի կարևոր է, որպեսզի կարողանանք դրսի առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստների բերել հավաքական: Այս առումով կարևոր է, որպեսզի Ռուսաստանի առաջնությունում հանդես եկող հայ ֆուտբոլիստները, գալով Հայաստանի հավաքական, լեգիոներ չհամարվեն իրենց առաջնությունում: «Այդ ուղղությամբ ֆեդերացիան էլ աշխատանքներ տարել է, և ԵԱՏՄ կոմիտեն արդեն իսկ նման որոշում ընդունել է: Դա մեզ հնարավորություն կտա Ռուսաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներին բերել հավաքական, իսկ Ռուսաստանի առաջնության մակարդակը էականորեն բարձր է մեր առաջնության մակարդակից»,- նշեց պատգամավորը:

Նա ընդհանուր առմամբ գոհ է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կատարած աշխատանքից: «Ինչ վերաբերում է ֆեդերացիային, ապա այն ներդրումները, այն աշխատանքները, որ կատարվել են, ահռելի են: Եթե դուք երբևէ լինեք ֆուտբոլի ակադեմիայում, տեսնեք պայմանները, կհասկանաք, որ շատ երկրներ կերազեին նման ենթակառուցվածքներ ունենալ: Այս տարիների ընթացքում կառուցվել են Շիրակի, Վանաձորի, կառուցվում է Արմավիրի ֆուտբոլի ակադեմիաները: Սրանք լուրջ ներդրումներ են, որոնք իրենց արդյունքը պիտի տան: Ֆուտբոլով շատ ավելի մեծ թվով երեխաներ պետք է զբաղվեն, և հուսանք, որ նրանցից նոր Հենրիխ Մխիթարյաններ պիտի դուրս գան»,- ընդգծեց Հրայր Թովմասյանը:

Նա հավելեց, որ եվրոպական շատ հայտնի թիմերի ակադեմիաներում ևս մարզվում են պատանի հայ ֆուտբոլիստներ՝ ընդգծելով, որ պետք է սպասենք նաև նրանց հավաքական բերելու հնարավորությանը: Հրայր Թովմասյանը նաև նշեց, որ շատ կարևոր է Հայաստանի առաջնության մակարդակի բարձրացումը՝ շեշտելով, որ բարձրագույն խմբում ընդամենը 6 թիմ է հանդես գալիս, իսկ դա բավարար չէ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլում անցկացրած 9 հանդիպումներից 7-ում պարտվել է՝ տանելով ընդամենը երկու հաղթանակ: Հայաստանի հավաքականը 6 միավորով զբաղեցնում է E խմբի նախավերջին հորիզոնականը՝ գերազանցելով միայն Ղազախստանի ընտրանուն: Կրած 7 պարտություններից 5-ում Հայաստանի հավաքականը խաղերը տանուլ է տվել խոշոր հաշիվներով:

 

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին