Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

ՀՀԿ-ն կոչ է արել Ազգային ժողովի պատգամավորներին վերադառնալ քաղաքակիրթ դաշտ

 ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ կապված  հոկտեմբերի 5-ին խորհրդարանում պատգամավորներ Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպի հետ: «Արմենպրես»-ը ներկայացնում է հաղորդագրությունն ամբողջությամբ:

«Ազգային ժողովում երեկ պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպի հետ կապված` ևս մեկ անգամ հայտարարում ենք մեր տեսակետը. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և խմբակցությունը խիստ բացասաբար և քննադատաբար են մոտենում քաղաքակիրթ մոտեցումների սահմանները հատող հարցի լուծման ցանկացած այլ ձևաչափի: 

Վիճաբանություններից, հայհոյանքներից, վիրավորանքներից, նույնիսկ, քաշքշոցներից ոչ մի պառլամենտ ապահովագրված չի, դա է ցույց տալիս միջազգային փորձը, բայց մեզ համար նման ձևով հարաբերություններ պարզելը պարզապես անընդունելի է, մենք պետք է ներդնենք մեր բոլոր ջանքերը, որպեսզի ՀՀ ԱԺ-ում ի սպառ վերանան և բացառվեն նման երևույթները: 

Հորդորում ենք բոլոր քաղաքական ուժերին և քաղաքական գործիչներին վերանայել իրենց մոտեցումները և վերադառնալ քաղաքակիրթ դաշտ»:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին