Հունահռոմեական ոճի ըմբիշ աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը սպորտի վաստակավոր վարպետի կոչում է ստացել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը պարգևատրել է մի քանի մարզիկների: Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը, նավամոդելային սպորտի աշխարհի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և ռեկորդակիր Բաբկեն Շահազիզյանը և սամբոյի Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի բազմակի արծաթե և բրոնզե մեդալակիր Տիգրան Կիրակոսյանը արժանացել են սպորտի վաստակավոր վարպետի կոչման:






