Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

Վարչապետը հանձնարարեց գույքագրել ճանապարհային կահավորանքին պատճառված վնասի դեպքերը

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետևանքով  բազմաթիվ դեպքերում վնասվում են ճանապարհի երթևեկության անվտանգությունն ապահովող տարրերը՝  ճանապարհային նշանները, լուսացույցները, համապատասխան սյուները և այլն: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ չնայած օրենքով սահմանված կարգավորումներին, գործնականում գրանցվում են դեպքեր, երբ նշված տարրերի վերանորոգման կամ վերականգնման ծախսերի համար փոխհատուցումները չեն հավաքագրվում: Նրա խոսքով, խնդիրը հիմնականում պայմանավորված է նման դեպքերի արձանագրման խիստ հսկողության ոչ լիարժեք իրացմամբ:

«Հաշվի առնելով վերոնշյալը՝ հանձնարարում եմ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների և Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին 1-ամսյա ժամկետում Տարածքային համայնքների ղեկավարների հետ համատեղ՝ գույքագրել ճանապարհային պատահարների հետևանքով ճանապարհային կահավորանքին պատճառված  վնասի դեպքերը և ստացված  փոխհատուցման շրջանակներում ձեռնարկել միջոցներ դրանց վերականգնման ուղղությամբ: Ըստ անհրաժեշտության քննարկել նաև իրավական ակտի նախագծի մշակման հարցը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Միաժամանակ, Ոստիկանության պետին հանձնարարվեց սահմանել խիստ հսկողություն՝ ճանապարհային պատահարների դեպքերում համապատասխան եզրակացություններում ճանապարհային կահավորանքին պատճառված վնասները ներառելու համար:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին