Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարում կատարել է 7 քայլ. Դավիթ Հարությունյանն անդրադարձավ դրանց արդյունքներին

Հայաստանի կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարի հարցում այս տարի 7 կարևոր քայլ է կատարել՝ սկսած անհիմն հարստացումը քրեականացնելուց, վերջացրած բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար կանխիկ գործարքների սահմանափակումից, հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակների ընդլայնումից, ազդարարների պաշտպանության օրենքից: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Հարցին, թե որքանո՞վ են ռիսկերը նվազել՝ նախարարն ասաց. «Եթե թվում է, որ ես կարող եմ թվային գնահատական տալ, ոչ: Շատ գործիքներ հենց սկսում են աշխատել, անմիջապես չեն տալիս իրենց արդյունքը, բայց տարիների ընթացքում ակնհայտ է դառնում` արդյունավետ են, թե ոչ»,-ասաց Դավիթ Հարությունյանը:
Անդրադառնալով միջազգային կառույցների գնահատականներին՝ Դավիթ Հարությունյանն ասաց. «Մենք ունենք հանձնարարականներ, որոնք պետք է կատարվեն և բխում են միջազգային փաստաթղթերից։ Այդ հանձնարարականները քայլ առ քայլ կատարում ենք, տեսնենք ինչպես կգնահատեն»:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին