Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Ծառուկյան դաշինք»-ի նախագծին

 Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Գևորգ Պետրոսյանի, Վահե Էնֆիաջյանի օրենսդրական նախաձեռնությանը, որը վերաբերում է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին:

Դրանով առաջարկվում է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածում լուծել այն հանգամանքը, երբ ձերբակալված կամ կալանավորված անձին ընդունելիս անձի մոտ մարմնական վնասվածքներ է հայտնաբերվում, ապա անհապաղ ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմն անմիջապես տեղեկացնում է շտապբուժօգնության ծառայություն, որի բուժաշխատող մասնագետն իրականացնում է բուժզննությունը և ամրագրում վնասվածքները: Օրենքի ընդունման արդյունքում բուժզննությունը կիրականացվի անկախ բուժաշխատող մասնագետի կողմից:

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ կառավարությունը չի կիսում առաջարկը: «Շտապ բժշկական օգնությունն օգտագործվում է շտապ բժշկական դեպքերում, և ոչ թե վերը նշված դեպքերում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը՝ ավելացնելով, որ վատ վերաբերմունքի և խոշտանգումների հետ կապված մի շարք կարևոր փոփոխություններ են կատարվել: «Շտապ բժշկական օգնությունը համարում ենք ոչ նպատակահարմար. մի կողմից այն ծախսերն է ավելացնելու և, բացի դրանից, մեկ այլ անձ զրկվելու է շտապ բժշկական ծառայությունից, որն, իսկապես, շտապ օգնության կարիք ունի», – ասաց նա:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին