Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

Դիլիջանի միջազգային դպրոցի մալարիայով վարակված սուդանցի ուսանողուհին արդեն առողջ է և շրջապատի համար լիովին անվտանգ

Մալարիայով հիվանդ սուդանցի աղջիկն արդեն գործնականում առողջ է և շրջապատի համար հարյուր տոկոսով անվտանգ: Աղջիկն այժմ շարունակում է ուսումը Դիլիջանի UWC Dilijan միջազգային դպրոցում:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱՆ գլխավորինֆեկցիոնիստ ԱրաԱսոյանը:

«Մալարիայի երկու տեսակներից բավականին ծանր ձևով էր աղջիկը վարակվել: Նա ակտիվ բուժում է ստացել 5 օր: Մենք ապահովված էինք անհրաժեշտ բոլոր դեղերով: Մի որոշ ժամանակ ևս մեկուսացրել ենք նրան՝ վարակը չտարածելու նպատակով»,-ասաց Ասոյանն ու հավելեց, որ աղջիկն այժմ շարունակում է ուսումը Հայաստանում:

Ինֆեկցիոնիստի խոսքով՝ ներկա եղանակը ևս չի նպաստում վարակի տարածմանը: Վարակը տարածողները հատուկ տեսակի մլակներն են, որոնց որոշակի ջերմաստիճան է անհրաժեշտ բազմանալու և վարակը տարածելու համար: «Այս դեպքում նույնիսկ ավելորդ է խոսել վարակի տարածման մասին»,-նշեց Ասոյանը:

Ինֆեկցիոնիստի կարծիքով՝ առողջապահական համակարգն իսկապես լավ է գործում: Ապացույցն այն է, որ Հայաստան գալուց ընդամենը երեք օր հետո սուդանցու հիվանդությունը հայտնաբերվել է, իսկ ախտորոշման համար պահանջվել է ընդամենը մի քանի ժամ: 

Օգոստոս ամսին Հայաստանում գրանցվել էր մալարիայի ոչ տեղական դեպք: Վարակակիր աղջիկը Հարավային Սուդանի բնակիչ է, ով Հայաստան էր եկել Դիլիջանի UWC Dilijan միջազգային դպրոցում ուսումը շարունակելու: Նա անմիջապես հայտնաբերվել էր և տեղափոխվել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին