Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ մանկավարժներ,
խորին հարգանքով և երախտագիտությամբ շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ, որն ավանդաբար մեր երկրում նշվում է որպես ձեր մասնագիտության նկատմամբ առանձնակի հարգանքի դրսևորում:
Մենք՝ հայերս, միշտ ենք արժևորել ուսուցչի աշխատանքը, քանի որ անուրանալի է փորձառու և բանիմաց ուսուցչի դերը հայրենասեր սերունդներ կրթելու և դաստիարակելու պատասխանատու, նաև պատվաբեր գործում: Ձեր անձնվեր աշխատանքի, ձեր իմաստնության ու բարության, համբերատարության, անմնացորդ նվիրումի շնորհիվ յուրաքանչյուր հաջորդող սերունդ, դառնալով մեր պետության գիտակից և արժանավոր քաղաքացի, իր կարևոր ներդրումն է բերում Հայաստանի Հանրապետության և քաղաքամայր Երևանի զարգացման, հզորացման՝ բոլորիս համար նվիրական գործում:
Այսօր առանձնակի ուզում եմ շնորհավորել նաև վաստակած հանգստի անցած ﬔր ավագ սերնդի մանկավարժներին, ովքեր շարունակում են անգնահատելի խորհուրդներով և բազմամյա փորձով իրենց նպաստը բերել ﬔր ընդհանուր գործին:
Սիրելի՛ մանկավարժներ, շնորհավորանքիս հետ մաղթում եմ ձեզ քաջառողջություն, ընտանեկան ու անձնական երջանկություն և ձեր սաներով մշտապես հպարտանալու բազում առիթներ»:






