Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Սուր շնչառական հիվանդությունների դեպքերի աճը պայմանավորված է օդի ջերմաստիճանի կտրուկ նվազմամբ

Սուր շնչառական հիվանդությունների դեպքերի աճ է գրանցվել Հայաստանում: Հիվանդությանը նպաստող առաջին կարևոր գործոններից է ջերմաստիճանի կտրուկ նվազումը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանն ասաց, որ բարդացման դեպքերը բավականին քիչ են:

«Սուր շնչառական հիվանդությունների բավական մեծ քանակով դեպքեր են գրանցվել: Սակայն այս շնչառական հիվանդությունը գրիպ չէ: Գրիպին բնորոշ է շատ ավելի ծանր ընթացք»,-ասաց Արա Ասոյանն ու հավելեց, որ սուր շնչառական հիվանդությունների նման սրացում ամեն տարի այս եղանակին լինում է:

Ինֆեկցիոնիստի խոսքով՝ սուր շնչառական վարակներն ավելի շատ հանդիպում են երեխաների դեպքում: Հիվանդությունը տարածվում է դպրոցներում և մանկապարտեզներում, որտեղ երեխաների շփումը շատ է: Հիվանդությունն արտահայտվում է ջերմությամբ, հազով, քթահոսությամբ, երբեմն նաև անգինայով: Ապաքինման համար անհրաժեշտ է 3-4 օր:

Նա հիվանդացության դեպքերի հստակ թիվ նշել չկարողացավ: «Գրանցված թվերը չեն արտահայտում հիվանդության իրական պատկերը: Նորքի Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց օրական դիմում են սուր շնչառական հիվանդությունով 8-10 երեխա: Սակայն շատերը չեն դիմում պոլիկլինիկա: Իսկ վարակիչ հիվանդությունների հաշվառումը շատ կարևոր է Առողջապահության նախարարության համար՝ հետագա անելիքները պլանավորելու տեսանկյունից»,-ասաց Ասոյանն ու հորդորեց հիվանդության առաջին նշաններն ի հայտ գալու դեպքում անմիջապես դիմել տեղամասային պոլիկլինիկա:

Նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ հիվանդացության աճ գրեթե չկա: Իրավիճակը վերահսկելի է: Դպրոցներում հոկտեմբերի երկրորդ կեսից սկսվելու են աշնանային արձակուրդները, ինչը ևս կնպաստի վարակի հնարավորինս քիչ տարածմանը:

Թեև սուր շնչառական վարակներն օդակաթիլային ճանապարհով տարածվող հիվանդություններ են, և դրանցից խուսափելը դժվար է, այնուամենայնիվ, Ասոյանը խորհուրդ  տվեց որոշակի քայլեր ձեռնարկել վարակի տարածումը կանխելու նպատակով. հիվանդ երեխային չուղարկել դպրոց կամ մանկապարտեզ, հաճախ օդափոխել սենյակները, օգտագործել կիտրոն:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին