Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Որսագողներն արժանի պատիժ կկրեն

Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղներին որսացող երրորդ անձին հայտնաբերելուց հետո ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպահպանական և ընդերքի տեսչությունը կգնահատի, թե ինչ կատեգորիայի արարք է կատարվել։ 
«Արմենպրես»ի հետ զրույցում այս մասին ասաց Բնապահպահպանական և ընդերքի   տեսչական մարմնի մամուլիխոսնակ Վրույր Պեպանյանը։ 
«Econews.am» լրատվական կայքի հրապարակման հիման վրա ոստիկանությանը մենք տեղյակ ենք պահել ենթադրյալ որսագողության մասին, և այժմ այն զբաղվում է այդ հարցով, որպեսզի ճշտի իրողությունն ու անձանց ինքնությունը։ Այդ ամենից հետո գործն ընթացք կստանա օրենքին համապատասխան»,- հայտնեցին տեսչությունից։ 
Օրինախախտ անձանց հայտնաբերումից հետո բնապահպահպանական և ընդերքի տեսչությունը կգնահատի, թե ինչ կատեգորիայի արարք է, և օրենքին համապատասխան պատասխանատվություն կսահմանվի նրանց նկատմամբ։ 
«Որսագողություն կատարածը ոստիկանության կողմից հարցաքննվում է քրեական գործի շրջանակներում: Մեր տեսչությունը դատական հայցով դիմել է, որպեսզի բնությանը հասցված վնասը փոխհատուցվի: Եթե ապացուցվի, որ միայն որսագողություն է եղել, ապա մեկ անգղի դեպքում 250.000 դրամ տուգանք կսահմանվի, իսկ եթե պարզվի, որ թռչունները նաև վաճառվել են՝քրեական պատասխանատվություն։ Պետք է դեռ ճշտվի, այդ թռչուններն, արդյոք, սպիտակագլուխ անգղնե՞ր են, թե ոչ, նոր միայն որոշվի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ձևը»,- ընդգծեց Վրույր Պեպանյանը։ 
Հոկտեմբերի 4-ին «econews.am» լրատվական կայքում տեղադրվել էր «Ահազանգորսացել են Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղներ» հոդվածըորտեղ առկա էին նաև  որս  կատարողների լուսանկարներ՝ անգղների թևերից բռնած։ Ստուգումներով պարզվել է նաևոր  նկարներում երևացող մեքենայի համարանիշը 02.08.2013 թվականին հանձնվել էև այլ  տրանպորտային միջոցի չի տրամադրվել։ Նկարում երևացող մեքենայի վրա տեղադրվել է այլ համարանիշ: Հետևաբար, դեպքը 2013 թվականից հետո տեղի ունենալ չէր կարող։ 
Ոստիկանությունն արդեն պարզել է սպիտակագլուխ անգղներին որսացած երեք անձանցից երկուսի   ինքնությունը։      
Երրորդ անձին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում։ Դեպքի առթիվ  ոստիկանության Արմավիրի բաժնում նախապատրաստվում եննյութեր։ 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին