Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

Հյուսիս-հարավ ծրագրի Աշտարակ-Թալին և Թալին-Գյումրի հատվածների շինաշխատանքների ժամկետները երկարաձգվում են

Կառավարությունը հավանություն տվեց Ասիական զարգացման բանկի հետ կնքված Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի վարկային համաձայնագրերում փոփոխություններ կատարելու նախագծին։ «Համաձայնագրով նախատեսվում է «Ծրագիր 2» (Աշտարակ-Թալին) վարկային համաձայնագրի կատարման ժամկետի երկարաձգում 27 ամսով (2017 թվականի հունիսի 30-ից մինչեւ 2019-ի սեպտեմբերի 14-ը), ինչպես նաև «Ծրագիր 3» (Թալին-Գյումրի) վարկային համաձայնագրի կատարման ժամկետի երկարաձգում 21 ամսով (2017-ի դեկտեմբերի 31-ից մինչեւ 2019-ի սեպտեմբերի 14-ը)», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Նա ընդգծեց, որ նշված համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, իսկ ներկայացված համաձայնագրերը նախատեսվում է ՀՀ Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնել օրենքի տեսքով։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին